Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԱՄՆ-ն 472 մլն դոլար է տրամադրել Նուբար Աֆեյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող Moderna ընկերությանը

ԱՄՆ-ն 472 մլն դոլար է տրամադրել Նուբար Աֆեյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակմամբ զբաղվող Moderna ընկերությանը
27.07.2020 | 13:19

ԱՄՆ-ում գործող Moderna կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի հիմնադիրն ու ղեկավարը ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն է, ԱՄՆ կառավարությունից հավելյալ 472 մլն դոլար է ստացել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի ստեղծմանն աջակցելու նպատակով: Al Arabiya-ն հայտնել է, որ ընկերությունից մանրամասնել են՝ հավելյալ ֆինանսավորումը կօգտագործվի պատվաստանյութի թեկնածու տարբերակի կլինիկական փորձարկումների վերջին փուլի համար: Ապրիլին Moderna-ն ԱՄՆ իշխանություններից 483 մլն դոլար էր ստացել. այն ժամանակ պատվաստանյութը փորձարկման նախնական փուլում էր:
«Ոգևորվելով առաջին փուլի արդյունքներով՝ լիահույս ենք, որ մեր պատվաստանյութը կօգնի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին ՝ կանխելով ապագա բռնկումները»,-ասել է ընկերության ներկայացուցիչ Ստեֆանի Բանսելը:


Ընդհանուր առմամբ, ամերիկյան իշխանությունները Moderna-ի փորձնական պատվաստանյութի համար տրամադրել են 955 մլն դոլար ֆինանսավորում: Ընկերությունն ԱՄՆ-ում կլինի առաջինը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկի մարդկանց վրա: Կլինիկական փորձարկումների երրորդ փուլը կսկսվի հուլիսի 27-ին և կներառի մոտ 30 000 մասնակցի: Moderna-ն մտադիր է տարեկան 500 մլն չափաբաժին պատվաստանյութ արտադրել՝ հասնելով տարեկան 1 մլրդ չափաբաժին ցուցանիշի:

Դիտվել է՝ 5196

Մեկնաբանություններ